‘Յոհան Կրոյֆ. Մարդիկ պարզապես չեն հասկանում Վենգերի մեծությունը’

802

«Բարսելոնայի» նախկին մարզիչ Յոհան Կրոյֆը հայտարարել է, թե մեծագույն հարգանքով է վերաբերվում «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին:

«Վայրկյան անգամ չեմ կարող պատկերացնել, որ «Արսենալի» ղեկավարությունն ու երկրպագուները կասկածեին Վենգերի ունակությունների մեջ: Ես ֆանտաստիկ եմ համարում այն փաստը, որ Վենգերի ղեկավարությամբ «Արսենալը» մնում է թոփ-մակարդակի վրա ու դա առանց պարտքերի:

Մարդիկ պարզապես չեն հասկանում Վենգերի ծառայությունները «Արսենալի» նկատմամբ: Արսենը միշտ կարողացել է թիմը պահել թոփ-մակարդակ վրա:

Ես չեմ հիշում, որպեսզի «Արսենալը» վերջին 15 տարիներին մրցաշրջանն ավարտեր վնասով: Քանի՞ ակումբ Եվրոպայում կարող է հպարտանալ այն փաստով, որ 16 տարի շարունակ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆ է մտնում: Վենգերը «Արսենալում» իր հոգին է ներդրել:

15 տարվա ընթացքում նրա ղեկավարությամբ տրանսֆերային շուկայում ոչ մի անպատասխանատու ձեռքբերում չեմ տեսել: Այդ իսկ պատճառով «Արսենալում» Վենգերի աշխատանքը պետք է օրինակ ծառայի Եվրոպայի բոլոր ակումբների համար»,- Կրոյֆի խոսքն է մեջբերում Goal.com-ը:

Նախորդ հոդվածը‘Ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Մհեր Սեդրակյանին նկարահանած օպերատորը’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ում ՀՀ դեսպան. Հակամարտությունների կարգավորման ձգձգումը վերսկսման լրջագույն սպառնալիքներ է պարունակում ‘