‘Յորք. «Ֆերգյուսոնը վան Գալի խաղացողների մեծ մասին կվտարեր»’

1461

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Դուայտ Յորքը հայտարարել է, որ եթե հիմա սըր Ալեքս Ֆերգյուսոնը լիներ Լուի վան Գալի տեղը, շատ չէր սեթեւեթի թիմի որոշ աստղերի հետ, ովքեր չեն արդարացնում սպասումները:

Ընթացիկ մրցաշրջանում Կարմիր սատանաների երկրպագուները լիարժեք իրավունք ունեն պահանջներ ներկայացնել ոչ միայն մարզչին, այլեւ խաղացողներին, ովքեր պետք է առաջնորդեին թիմին: Յորքը սարսափում է առանձին խաղացողների դեգրադացիայից եւ չի հասկանում, թե ինչու է վան Գալն այդ ամենը հանդուրժում. սըր Ալեքսը վաղուց այդպիսի ֆուտբոլիստներին դուռը ցույց կտար:

«Այս ֆուտբոլային ակումբում տեղի ունեցածը շատ վատ է: Մեծ մասամբ մենք մարզչին ենք մատնացույց անում, բայց իրականությունն այն է, որ խաղացողները պատշաճ մակարդակով հանդես չեն գալիս եւ ականավոր ոչինչ չեն ցուցադրում: Նրանք սպառված են, նրանցից շատերը չափազանց շատ են միջակ հանդիպումներ անցկացնում:

Դա պարզապես պիտանի չէ ՄՅՈՒ-ի համար: Բացառությամբ երիտասարդ խաղացողների՝ ինչպիսին է Անտոնի Մարտիալը, այսպես կոչված աստղերը, թիմի փորձառու խաղացողները անհրաժեշտ մակարդակի խաղ չեն ցուցադրում:

Նրանց նայելով չեմ տեսնում մեկին, որի խաղը կարելի է հրաշալի անվանել: Միայն Դավիդ Դե Խեան է արդեն 2-3 մրցաշրջան գերազանց մակարդակով հանդես գալիս: Սարսափելի է մտածել, թե ՄՅՈՒ-ն առանց նրա ինչ դիրք կգրավեր: Նա կայուն է, բայց մյուսները… Ֆերգիի ժամանակներում նրանց բոլորին կվտարեին»,- ասել է Յորքը Daily Mirror-ին:

Նախորդ հոդվածը‘«Պորտուի» նախագահ. Կասիլյասի տրանսֆերն իսկական ձախողում էր մեզ համար’
Հաջորդ հոդվածը‘ՈւԵՖԱ-ն գործ է բացել Դորտմունդի «Բորուսիայի» դեմ’