«Յուվենտուսը» «Ռոմային» առաջարկել է վարձակալել Աարոն Ռեմզիին

416

«Յուվենտուսը» չի ցանկանում շարունակել համագործակցությունը Ուելսի հավաքականի կիսապաշտպան Աարոն Ռեմզիի հետ։ Թուրինյան ակումբը «Ռոմային» է առաջարկել վարաձակալությամբ ձեռք բերել 30-ամյա ֆուտբոլիստին, հաղորդում է Calciomercato-ն։

«Յուվենտուսը» պատրաստ է վճարել ֆուտբոլիստի աշխատավարձի 60 տոկոսը։

Հռոմեական ակումբի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հետաքրքրվածէ Ռեմզիի ծառայություններով։

Նրա պայմանագիրը «Յուվենտուսօ» հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։ Ընթացիկ մրցաշրջանում Ռեմզին մասնակցել է երեք հանդիպման։

Նախորդ հոդվածըԿապառոսը ներողություն խնդրեց 0։5 հաշվով պարտության համար
Հաջորդ հոդվածըԼուկաշենկոն Եվրոպային սպառնում է գազի խողովակով