‘«Յուվենտուսի» 21 ֆուտբոլիստ ուղևորվել է Դորտմունդ (լուսանկարներ)’

853

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հայտավորված են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի` «Բորուսիայի» հետ պատասխան խաղին:

«Football Italia»-ն հաղորդում է, որ խաղին հայտավորված է 21 ֆուտբոլիստ: Ավելի վաղ արդեն հայտնի էր, որ կիսապաշտպան Անդրեա Պիրլոն լիովին չի ապաքինվել վնասվածքից և վաղը կայանալիք խաղում չի կարողանա օգնել թուրինցիներին:

«Յուվենտուսի» հայտացուցակը

Դարպասապահներ` Բուֆոն, Ստորարի, Ռուբինյո:

Պաշտպաններ` Օգբոնա, Կյելինի, Բարցալի, Բոնուչի, Լիխտշտայներ, Էվրա:

Կիսապաշտպաններ` Պոհբա, Պեպե, Մարկիզիո, Կուման, Պադիոն, Պերեյրա, Վիդալ, Վիտալե:

Հարձակվողներ` Մատրի, Մորատա, Տևես, Լյորենտե:

Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին խաղում 2:1 հաշվով հաղթել է «Յուվենտուսը»:

Նախորդ հոդվածը‘ՉԼ. «Ատլետիկոն» 1/4 եզրափակչի ուղեգիր նվաճեց (տեսանյութ) ‘
Հաջորդ հոդվածը‘Լեմպարդ. ««Բարսելոնան» ակնհայտ ֆավորիտ է, բայց դեռ ոչինչ որոշված չէ»’