‘ՉԼ. «Ատլետիկոն» 1/4 եզրափակչի ուղեգիր նվաճեց (տեսանյութ) ‘

935

Մադրիդի «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում կայացավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի` «Ատլետիկո»-«Բայեր» պատասխան հանդիպումը:

Խաղի հիմնական ժամանակահատվածում գրանցվեց միայն մեկ գոլ. 27-րդ րոպեին աչքի ընկավ Մարիո Սուարեսը: Առաջին խաղում էլ նվազագույն հաշվով հաղթանակ էր տոնել «Բայերը», ուստի 1/4 եզրափակչի ուղեգրի ճակատագիրը որոշելու համար հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: 

30 րոպեի ընթացքում ևս հաշվի մեջ փոփոխություններ չարձանագրվեցին, և դիմակայության հաղթողը որոշվեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի միջոցով: Խաղի այս հատվածում առավել դիպուկ գտնվեցին Դիեգո Սիմեոնեի սաները:

ԱՏԼԵՏԻԿՈ Մ. – ԲԱՅԵՐ                                           1-0 (1-0)

3-2 (11մ)

MC

 

1-0՝ Մարիո Սուարես 27՛

 

ԱՏԼԵՏԻԿՈ Մ.. 1.Միգել Մոյա (13.Յան Օլբակ, 23), 18.Խեսուս Գամես, 20.Խուանֆրան, 23.Միրանդա, 24.Խոսե Խիմենես, 4.Մարիո Սուարես, 6.Կոկե, 10.Արդա Թուրան, 22.Կանի (8.Ռաուլ Գարսիա, 46), 7.Անտուան Գրիզման, 9.Մարիո Մանջուկիչ (19.Ֆերնանդո Տոռես, 83)

ԲԱՅԵՐ. 1.Բերնդ Լենո, 5.Էմիր Սպահիչ, 13.Ռոբերտո Հիլբերտ, 18.Վենդել, 21.Օմեր Տոպրակ, 8.Լարս Բենդեր, 10.Հական Չալհանողլու, 27.Գոնսալո Կաստրո, 38.Քարիմ Բելարաբի, 7.Սոն Հին Մին (6.Սիմոն Ռոլֆես, 77), 9.Յոսիպ Դրմիչ (11.Շտեֆան Կիսլինգ, 69)

 

Զգուշացում՝ Խոսե Խիմենես 30՛ (Ա), Խեսուս Գամես 72՛ (Ա), Մարիո Սուարես 75՛ (Ա), Էմիր Սպահիչ 26՛ (Բ), Օմեր Տոպրակ 65՛ (Բ), Հական Չալհանողլու 78՛ (Բ), Վենդել 89՛ (Բ)
Մրցավար՝ Նիկոլա Ռիցոլի (Իտալիա)

 

50

ԳՆԴԱԿԻ %

50

12 (5)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

7 (3)

10

ՏՈՒԳԱՆՔ

25

11

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

2

4

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

1

Նախորդ հոդվածը‘ՉԼ. «Արսենալը» հաղթեց, բայց պայքարը կշարունակի «Մոնակոն» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Յուվենտուսի» 21 ֆուտբոլիստ ուղևորվել է Դորտմունդ (լուսանկարներ)’