‘«Յուվենտուս»-«Ռոմա». Լրատվամիջոցները մրցավարության մասին (տեսանյութ)’

911

Իտալական առաջատար լրատվամիջոցները քննարկում են մրցավարական խմբի աշխատանքը երեկվա հանդիպման ժամանակ: 

Երեկ Թուրինում տեղի ունեցած լարված ու ծանր հանդիպումը լի էր մրցավարական վիճելի սխալներով:

«Յուվենտուսից» 3:2 հաշվով պարտություն կրելուց հետո «Ռոմա»-ի ներկայացուցիչները ավելի շատ խոսել են  ոչ թե ֆուտբոլի, այլ այն մասին, որ ներկայիս իրականությունում չեմպիոն դառնալն ուղղակի անհնար է: Ակումբի մարզական տնоրեն Վալտեր Սաբատինին հայտարարել է, որ «Ծեր սինյորա»-ի բոլոր երեք գոլերն էլ կանոններից դուրս են եղել: Ահա թե ինչ են մտածում այս մասին երկրի խոշարագույն լրատվամիջոցները:

La Gazzetta dello Sport (Միլան).

Հոլեբաս և Մակիզիո բախումը. Մրցավարն արդարցիորեն չնշանակեց 11 մետրանոց հարված, այդտեղ խախտում չկար:

Մայկոնի ձեռքը.. Ռոկին երկու անգամ սխալվեց: Մայկոնը պաշտպանում էր դեմքը, և ձեռքը այդ պահին «մարմնին չէր պատկանում»: Բացի դրանից, պաշտպանը առաջ վազեց մինչև Պիրլոյի հարվածը և գտնվում էր տուգանային հրապարակից դուրս:

Տոտի և Լիխշտայներ  բախումը.  Շատ կասկածելի որոշում է. թե «Ռոմայի» հարձակվողը, թե «Յուվենտուսի» պաշտպանը խախտեցին կանոնները: Ռոկին տեսավ միայն Տոտիի ընկնելը, բայց չնկատեց, թե ինչպես են հակառակորդները սկսել պայքարը:

Պյանիչ և Պոգբա բախումըԼրացուցիչ ժամանակը միանգամայն արդարացիորեն տրամադրվեց. օգնություն պետք եղավ Կասերեսին: Պյանիչը, անկասկած, խախտեց կանոնները Պոգբայի հետ պայքարում, սակայն այն արդյո՞ք տուգանային հրապարակում էր: Խոսքն այստեղ միլիմետրերի մասին է, սակայն թվում է, խախտումը կատարվեց  եզրային գծի վրա: Իսկ դա 11 մետրանոց հարված է:

Վիդալը  Սկորուպսկիի  դիմաց. Դեռևս երկու մրցաշրջան առաջ այստեղ ոչ մի հարց չէր կարող ծագել. Դա խաղից դուրս  վիճակ է: Սակայն ՖԻՖԱ-ն փոփոխություններ է մտցրել և, այնպես որ գոլը պետք էր գրանցել. Վիդալը չէր փակել Սկորուպսկիի տեսադաշտը, և դարպասապահը կարող էր տեսնել հարվածի պահը: Հիշեք Հունտելարի գոլը Չեմպիոնների լիգայում. Նույն իրադրությունն էր, և գնդակը հաշվվեց:

Մանոլասի և Մորատայի հեռացաումը. Այստեղ ոչ մի դիտարկում չկա, ամեն ինչ համապատասխան կանոնների էր:

 Il Corriere dello Sport (Հռոմ)

Հոլեբաս և Մակիզիո բախումը. Ռոկին ճիշտ էր: Այստեղ հույնը ընկնելու ոչ մի պատճառ չուներ:

Մայկոնի ձեռքը.  Ռոկին սխալ էր. Մայկոնը գնդակին դիպավ տուգանային հրապարակից դուրս և ձեռքն оգտագործեց դեմքը պաշտպանելու համար:

Տոտի և Լիխշտայներ  բախումը . Կասկածելի որոշում էր: Մինչ Պյանիչը կիրականացներ տուգանայինը, ֆուտբոլիստները սկսեցին հրել միմյանց: «Ռոմա»-ի ավագը ձախ ձեռքով Շտեֆանի գլուխը բռնեց, իսկ նա գցեց Տոտիին խոտածածկին: Սակայն  շվեյցարացին չէր նայում անգամ գնդակին: Այս դրվագը խոսում է 11 մետրանոցի оգտին:

Պյանիչ և Պոգբա բախումը.  Ռոկիի սխալն է: Պյանիչն ու Պոգբան տուգանային հրապարակից դուրս էին: Բացի դրանից 11 մետրանոցը նշանակվեց լրացուցիչ ժամանակի ավարտից 25 վայրկյան հետո:

Վիդալը  Սկորուպսկիի  դիմաց . Վիդալը հերթական անգամ խաղից դուրս էր: Նա ուղիղ գտնվում էր դարպասապահի դիմաց:

 Մանոլասի և Մորատայի հեռացաումը. Այստեղ ամեն ինչ շատ ճիշտ էր:

 Tuttosport (Թուրին)

Հոլեբաս և Մակիզիո բախումը. Ռոկիի սխալվեց: Մարկիզիոն պատրաստ էր հարվածելու, սակայն Հոլեբասը խախտեց կանոնները: Այստեղ պետք է լիներ 11 մետրանոց և կարմիր քարտ:

Մայկոնի ձեռքը. Մայկոնը գնդակին դիպավ տուգանային հրապարակից դուրս:

Տոտի և Լիխշտայներ  բախումը. Մաքուր 11 մետրանոց հարված էր, թեև երկու խաղացողներն էլ գործում էին խաղի կանոններից դուրս:

Պյանիչ և Պոգբա բախումը. Վիճելի որոշում էր: Այստեղ միլիմետրերի խնդիր էր: Պոգբան ընկավ տուգանայինում, սակայն խախտում է, թվում է, չկար: Լրացուցիչ ժամանակն արդարացված էր, այն տրվեց Կասերեսի հանդեպ խախտման համար:

Վիդալը  Սկորուպսկիի  դիմաց. Ռոկին ճիշտ էր. Վիդալը չէր խանգարում դարպաապահին տեսնել հարված պահը:

Մանոլասի և Մորատայի հեռացաումը. Մորատայի խախտումն արժանի էր դեղին քարտի, իսկ Մանոլասի արձագանքը՝ կարմիր:

 

Sportmediaset (Թուրին)

Հոլեբաս և Մակիզիո բախումը . Ռոկին ճիշտ էր: Մարկիզիոն կեղծում էր:

Մայկոնի ձեռքը. Մայկոնը դիտմամբ ձեռքով չխաղաց. Դա 11մետրանոց չէր:

Տոտի և Լիխշտայներ  բախումը. Առաջինը Լիխշտայների վրա հարձակվեց Տոտին: Սուլել պետք էր մինչև շվեյցարացու պատասխան ռեակցիան:

Պյանիչ և Պոգբա բախումը. Պյանիչը խախտեց կանոնները տուգանային հրապարակում:

Վիդալը  Սկորուպսկիի  դիմաց. Վիդալը չէր խանգարում դարպասապահին. մաքուր գոլ էր:

Մանոլասի և Մորատայի հեռացումը. Արդարացի որոշում էր. երկու խաղացողներ էլ արժանի էին դրան:

La Repubblica (Հռոմ)

Հոլեբաս և Մակիզիո բախումը . (Այս դրվագը չի վերլուծվում)

Մայկոնի ձեռքը.  Դժվար է որոշել, թե խախտումը որտեղ կատարվեց, և այս  դեպքում կարելի է համաձայնել մրցավարի որոշման հետ:

Տոտի և Լիխշտայներ  բախումը. Լիխշտայները Տոտիին գցեց խոտածածկին, թիմի ավագը դիմադրում էր. սա իսկական 11 մետրանոց հարված էր: 

Պյանիչ և Պոգբա բախումը.  Պյանիչը խախտեց կանոնները տուգանայինում: Դա ակնհայտ էր, և պատիժ էր պահանջվում: Մրցավարին կարելի է հասկանալ. խոսքն այստեղ մի քանի սանտիմետրի մասին է:

Վիդալը  Սկորուպսկիի  դիմաց. Վիդալը խաղից դուրս վիճակում էր և կարող էր խանգարեր դարպասապահին: Սա, իհարկե, սխալ որոշում էր, սակայն շատ կոպիտ սխալ չէր:

Մանոլասի և Մորատայի հեռացումը. Բարձակապես ճիշտ որոշում էր:

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Ելե՛ք, ամո՛թ է, էս երկրին տեր կանգնե՛ք (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Ժառանգության» վարչության անդամ. Իշխանությունը հոգեվարքի մեջ է’