‘ «Յուվենտուս» — «Ռոմա» հանդիպման մրցավարը պատժվել է’

989

A Սերիայի 6-րդ տուրի՝ «Յուվենտուս» — «Ռոմա» (3:2) հանդիպման մրցավար Ջանլուկա Ռոկիին այս հանդիպման մրցավարությունն անհաջող անցկացնելու հանար անբավարար գնահատականի է արժանացել և Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմամբ որակազրկվել երկու խաղով: Այս մասին  հայտնում է «La Gazzetta dello Sport»-ը:

Որոշման պատճառ է հանդիսացել մրցավարի՝ հանդիպման ընթացքում կայացրած վիճելի որոշումները, որոնք ազդել են մրցավեճի ելքի վրա:

Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ «Յուվենտուսի»մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոստովանել է, որ «Ռոմա»-ի դարպասը խփած հաղթական գոլը մրցավարի սխալն էր, և այն չպետք է գրանցվեր: Ինքը՝ Ռոկին, կարծում է, որ սխալվել է միայն մեկ անգամ, երբ առաջին խաղակեսի ավարտին մոտ «գայլերի» դարպասին 11 մետրանոց հարված է նշանակել:  

Նախորդ հոդվածը‘Ակտիվիստների նկատմամբ ճնշումները շարունակվում են դատարանում (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Փայլակ Հայրապետյանը դիմել է ՄԻԵԴ և 5 մլն դոլար է պահանջում’