‘Փայլակ Հայրապետյանը դիմել է ՄԻԵԴ և 5 մլն դոլար է պահանջում’

1356

Հայտնի «օֆշորի գործով» տուժող, գործարար Փայլակ Հայրապետյանը Հայաստանի եռաստիճան դատական ատյաններով անցած քաղաքացիական գործերից մեկով դիմել է Եվրոպական դատարան եւ որպես հատուցում պահանջում է 5 միլիոն ԱՄՆ դոլար: Այս մասին գրում է hetq.am-ը:

Ըստ Փայլակ Հայրապետյանի՝ դատարանը չի պարզել իր հայցի հիմքերը, ինչից էլ գործը կարճելու մասին սխալ որոշում է կայացրել` իրեն զրկելով դատական պաշտպանության իրավունքից: Գործով վերաքննիչ դատարանը մերժել է Փայլակ Հայրապետյանի բողոքը, իսկ Վճռաբեկը` վերադարձրել:

Նախորդ հոդվածը‘ «Յուվենտուս» — «Ռոմա» հանդիպման մրցավարը պատժվել է’
Հաջորդ հոդվածը‘Տեղի է ունեցել «Սուպեր մամա» ֆիլմի պրեմիերան’