‘Յուրա Մովսիսյանը միացել է «Սպարտակին»’

827

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը միացել է «Սպարտակին», որն այսօր՝ սեպտեմբերի 9-ին, վերսկսել է մարզումները և նախապատրաստվում է «Վոլգայի» հետ կայանալիք գալիք տուրի հանդիպմանը, տեղեկացնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Չեխիա — Հայաստան  հանդիպման ժամանակ (1:2) հարձակվողը դեղին քարտ էր ստացել, որի պատճառով որակազրկվել է և չի կարող մասնակցել Հայաստան-Դանիա ընտրական փուլի հերթական հանդիպմանը:

«Վոլգա»- «Սպարտակ» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին:

Աղբյուրը armsport.am

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Քաղաքական որակ և արժանապատվություն ունեցող գործիչը պետք է հրաժարական տար’
Հաջորդ հոդվածը‘Ազգային ժողովում մեկնարկել է ԱԳ նախարարի և պատգամավորների փակ հանդիպումը’