‘Ազգային ժողովում մեկնարկել է ԱԳ նախարարի և պատգամավորների փակ հանդիպումը’

906

Ազգային ժողովում մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԱԺ պատգամավորների փակ հանդիպումը: «Արմենպրեսի» հաղորդմամբ` նիստի ընթացքում կքննարկվեն Մաքսային միությանը միանալու հիմնավորումների վերաբերյալ հարցեր, որոնց պատասխաններով հետաքրքրված են խորհրդարանի ոչ կոլաիցիոն քաղաքական ուժերի պատգամավորները:

Նման հանդիպում պահանջել էր ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նախորդ շաբաթ, ինչպես նաեւ նման հարց բարձրացրին ոչ կոալիցիոն խմբակցությունների պատգամավորները սեպտեմբերի 9-ին մեկնարկած քառօրյայի ընթացքում: 

Սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության որոշման և այդ նպատակով կատարելիք անհրաժեշտ քայլերը ձեռնարկելու, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու մասին: 

Նախորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյանը միացել է «Սպարտակին»’
Հաջորդ հոդվածը‘Նադալը US Open-ի չեմպիոն’