‘Յուրա Մովսիսյանը վերադարձել է խաղադաշտ’

2046

MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Ռեալ Սոլթ Լեյքը» 2:2 հաշվով է ավարտել «Կոլամբուսի» դեմ տնային հանդիպումը:

«Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը փոխարինման է դուրս եկել 78-րդ րոպեին՝ անցկացնելով առաջին խաղը վնասվածքից հետո: Մովսիսյանը նախորդ անգամ խաղադաշտ դուրս եկել էր հուլիսի 5-ին կայացած «Լոս Անջելես Գելաքսիի» դեմ խաղում, որում դարձել էր գոլի հեղինակ:

23 խաղ անցկացրած «Ռեալ Սոլթ Լեյքը» 25 միավորով 8-րդ տեղում է Արեւմտյան գոտում:

Նախորդ հոդվածը‘«Sky Sports». Մյուս շաբաթ Մատիչը կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ’
Հաջորդ հոդվածը‘HRW. Երևանի հուլիսյան ցույցերից մեկ տարի անց բռնության զոհերը դեռ սպասում են արդարության’