‘Յուրա Մովսիսյան. «Հպարտ եմ խաղալ Հայաստանի համար»’

1305

Մոսկվայի «Սպարտակից» ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք» տեղափոխված Յուրա Մովսիսյանը հայտարարել է, որ անկախ երկար թռիչներքներից, կմիանա Հայաստանի ազգային հավաքականին, եթե ստանա հրավեր:

«Վերադարձել եմ տուն: Եղել եմ բազմաթիվ երկրներում, խաղացել եմ տարբեր ակումբներում, բայց երջանիկ եմ, որ վերադարձել եմ, քանի որ այստեղ է իմ տունը:

Այս տարիների ընթացքում դարձել եմ ավելի ուժեղ, խաղացել եմ մեծ ճնշման տակ: Հազարավոր երկրպագուներ, հայերը, որոնք ապրում են ֆուտբոլով միշտ մեծ ակնկալիքներ են ունեցել իմ խաղից: Այդ ճնշման տակ հանդես գալը միայն ուժեղացրել է ինձ:

Ազգային հավաքականում խաղալը լավագույնն է, ինչ կարող էր տեղի ունենալ իմ կյանքում, եւ յուրաքանչյուր ֆուտբոլիստի կարիերայում: Հպարտ եմ խաղալ Հայաստանի համար: Անկախ հեռավորությունից, եթե հրավեր ստանամ, կմեկնեմ»,- Սոլթ Լեյք Սիթիի kutv- ի եթերում ասել է 28-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Մովսիսյանը «Ռեալ Սոլթ Լեյքում» խաղացել է 2007-2009 թվականներն, դարձել է ՄԼՍ գավաթակաիր: Վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2016թ. դեկտեմբերի 1-ը:

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական. Արաս Օզբիլիսը՝ «Բեշիկթաշի» ֆուտբոլիստ ‘
Հաջորդ հոդվածը‘«Սթեմֆորդ Բրիջ»-ի աշխատակիցը Ֆաբրեգասին դավաճան ու «Արսենալ» է անվանել(տեսանյութ)’