‘Յուրա Մովսիսյան. «Մենք կարող ենք հաղթել»’

1443

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հարցազրույց է տվել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին, որում, մասնավորապես, նշել է.

«Ես շատ ուրախ եմ հավաքական հրավիրվելու համար: Առաջին իսկ հանդիպումից ուժերս չեմ խնայել Հայաստանի հավաքականի օգուտ տալու համար: Հայաստանն իմ հայրենիքն է, և ես հպարտությամբ եմ կրում մեր հավաքականի մարզաշապիկը:

Ալբանիայի հետ հանդիպումից հետո կամ պահպանելու ենք մեր շանսերը, կամ կորցնենք դրանք: Մենք կարող ենք հաղթել, բայց դրա համար պետք է մեր լավագույն խաղը ցուցադրենք:

Մենք առայժմ արդյունավետության հետ կապված խնդիրներ ունենք, սակայն դա միայն հարձակվողների մեղավորությունը չէ: Երբեմն մեր բախտը չի բերել, իսկ հաղթանակի համար միշտ էլ կարևոր է հաջողությունը: Հարձակման գծում պետք է սուր գործողությունների դիմենք: Մեր հավաքականից ոչ մեկ մրցակցի 10 ֆուտբոլիստներին անցնելով գոլ չի խփել, գոլերը ծնվել են կոմբիանցիոն խաղից հետո:

Որեւէ ճնշում չենք զգում: Սերբիայի դեմ խաղից առաջ հավաքականը առանց հիմնական կազմի 6-7 ֆուտբոլիստների էր: Մենք պետք է միասնական լինենք: Միայն այդ դեպքում կկարողանանք հասնել հաջողության»:

 

Նախորդ հոդվածը‘ Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Ալբանիա’
Հաջորդ հոդվածը‘Apple-ի ղեկավարն իր ամբողջ փողը կտրամադրի բարեգործությանը’