‘Apple-ի ղեկավարն իր ամբողջ փողը կտրամադրի բարեգործությանը’

1203

Ամերիկյան Apple ընկերության ղեկավար Թիմ Քուքը մտադիր է իր ողջ կարողությունը տրամադրել բարեգործական նպատակների:

Ամերիկյան Fortune ամսագրին տված հարցազրույցում Քուքը տեղեկացրել է, որ որոշել է ամբողջ փողը հատկացնել բարեգործությանը՝ միայն հանած զարմիկի կրթության համար անհրաժեշտ գումարը:

Apple-ի ղեկավարն ուզում է այդ միջոցներն ուղղել ՍՊԻԴ-ի տարածման դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության և ԱՄՆ ներգաղթի համակարգի բարեփոխման նպատակներին:

Պարբերականի գնահատականներով՝ Քուքին պատկանող ակտիվների ընդհանուր արժեքն անցնում է 800 մլն դոլարից:

2010 թ. ամերիկացի միլիարդատերեր Ուորեն Բաֆեթը և Բիլ Գեյթսը տվեցին Giving Pledge մարդասիրական կամպանիայի մեկնարկը, որի անդամները պարտավորվում են բարեգործությանը տրամադրել իրենց անձնական կարողության կեսից ավելին: Ակցիային արդեն միացել են մոլորակի ավելի քան 150 մեծահարուստներ: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյան. «Մենք կարող ենք հաղթել»’
Հաջորդ հոդվածը‘Կլոպ. «Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգայի ուղեգրին, այդ հարցն այլևս չի քննարկվում»’