Յուրգեն Կլոպ․ Չպատվաստված նորեկ «Լիվերպուլում» չի լինի

436

Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ չպատվաստված ֆուտբոլիստների հետ պայմանագիր չեն կնքելու։

«Մենք դեռ մոտ չենք որեւէ խաղացողի տրանսֆերի, բայց պատվաստման հարցը կունենա ազդեցություն։ Չպատվաստված նորեկ թիմում չի լինի։

Եթե ֆուտբոլիստը պատվաստված չէ, նա մշտական սպառնալիք է մյուսների համար։ Ակումբը ստիպված է լինում չպատվաստվածների համար առանձին հանդերձարան, ճաշարան եւ տրանսպորտ ապահովել։ Կազմակերպական տեսանկյունից դա իսկական խառնաշփոթ է։ Մենք չենք պատրաստվում լրացուցիշ շենք կառուցել չպատվաստվածների համար։ Հույս ունեմ ամեն ինչ դրան չի հասնի, եւ մենք չենք ունենա չպատվաստված խաղացող»,- Կլոպի խոսքը մեջբերում է Mirror-ը։

Անգլիայի առաջնության 18-րդ տուրում «Լիվերպուլը» դեկտեմբերի 19-ին Լոնդոնում կհյուրընկալվի «Տոտենհեմին», որի նախորդ երեք հանդիպումները տեղի չեն ունեցել ակումբում կորոնավիրուսի բռնկման պատճառով։

Նախորդ հոդվածը«Բորուսիայի» ղեկավար. «Ռեալի» հետաքրքրությունը Հոլանդի նկատմամբ հաստատված է
Հաջորդ հոդվածըՉավի․ Այս ֆանտաստիկ սերնդի հետ «Բարսելոնան» ունի ապագա