‘Յուրգեն Կլոպ. «Անկախ մրցակցից, հաղթելու ենք Անգլիական լիգայի գավաթում»’

966

«Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչի ուղեգիր նվաճելուց հետո կիսվել է տպավորություններով։

«Ինձ համար նշանակություն չունի, թե եզրափակիչում ով է լինելու մրցակիցը։ Այս տիտղոսը մենք ենք նվաճելու։ Լիվերպուլը հիանալի քաղաք է, մեր երկրպագուներն արժանի են դրան։ Լիվերպուլ քաղաքում բոլորը սիրալիր են իմ հանդեպ, նույնիսկ՝ «Էվերտոնի» երկրպագուները։ Նրանք գոհ են, որ ես այստեղ եմ, քանի որ «Լիվերպուլը» դեռ այնքան էլ հաջողակ չէ։ Եթե մենք հանդիպենք «Էվերտոնին», ապա դա կլինի հրաշալի եզրափակիչ ու կարեւոր խաղ մեզ համար»,- Կլոպի խոսքը մեջբերում Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Լիվերպուլը» հետխաղյա 11 մետրանոցներով առավելության էր հասել «Սթոք Սիթի» նկատմամբ։ Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն «Էվերտոնն» ու «Մանչեսթեր Սիթին», որոնց միջեւ առաջին խաղում լիվերուլյան ակումբը հաղթել է 2։1 հաշվով։

Նախորդ հոդվածը‘Դորտմունդի «Բորուսիան» երկարաձգել է պայմանագիրը Լուկաշ Պիշչեկի հետ’
Հաջորդ հոդվածը‘Էնդի Մարեյը՝ օրվա լավագույն հարվածի հեղինակ (տեսանյութ) ‘