‘Յուրգեն Կլոպ. «Կարծեցի, թե Ռոյսը կոտրվածք է ստացել»’

1042

Դորտմուդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Գերմանիայի գավաթի 1/8-րդ եզրափակչում դրեզդենյան «Դինամոյին» հաղթելուց հետո (2:0) ընդգծել է, որ կիսապաշտպան Մարկո Ռոյսը թեթևակի վնասվածք է ստացել, որը երկարաժամկետ վերականգնման գործընթաց չի պահանջում: Նշենք, որ առաջին խաղակեսին Ռոյսը վնասվածք ստացավ ու չկարողացավ շարունակել հանդիպումը:

«Եթե Ռոյսն իսկապես վնասվածք է ստացել, ինչպես ասում են բժիշկները, ապա այսօր լավ երեկո էր: Ես այդքան զայրացած տեսք ունեի, որովհետև ինձ նայում էին, ասես Ռոյսը վնասվածք էր ստացել: Ես պարզապես մարդ եմ, ու եթե ինձ նայում են այնպես, ասես Ռոյսի ոտքը կոտրվել է, ես սկում եմ հավատալ դրան: Հուսով եմ, որ մյուս անգամ ֆուտբոլիստի վնասվածքի դեպքում ինձ ավելի շուտ կտեղեկացնեն»:

Նախորդ հոդվածը‘MH17-ի զոհերի հարազատներին առաջին անգամ ցույց են տվել կործանված ինքնաթիռի բեկորները’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ ԱԴԾ ղեկավար. Նեմցովի սպանության գործով կան կասկածյալներ’