‘MH17-ի զոհերի հարազատներին առաջին անգամ ցույց են տվել կործանված ինքնաթիռի բեկորները’

1109

Malaysia Airlines ընկերության աղետի ենթարկված ինքնաթիռի ուղևորների հարազատներին առաջին անգամ Նիդեռլանդների ավիաբազայում ցույց են տվել օդանավի բեկորները:

Ամստերդամ- Կուալա-Լամպուր երթուղով թռչող ինքնաթիռը աղետի  ենթարկվեց 2014 թ. հուլիսի 17-ին, ինչի արդյունքում զոհվեցին բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները՝ 298 մարդ: Հոլանդացի փորձագետները, որոնք ուսումնասիրել են աղետի հանգամանքները, չեն բացառում, որ մալայզիական օդանավը խոցվել է հրթիռով, երբ թռչելիս է եղել Ուկրաինայի արևելքում ռազմական հակամարտության գոտու վրայով:

Ուկրաինայի իշխանություններն ու Արևմուտքի երկրները համոզված են, որ «Բոինգ-777»-ը խոցվել է ռուսաստանամետ անջատականների վերահսկողության տակ գտնվող տարածքից արձակված հրթիռով, իսկ հրթիռներն էլ անջատականներն ստացել են Ռուսաստանից: Ռուսաստանյան կողմը հերքում է այդ մեղադրանքները՝ պնդելով, որ օդանավի աղետի հարցում մեղավոր է Ուկրաինան, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի ընտրության նոր մրցույթը պետք է անվավեր ճանաչվի. Լուսինե Հակոբյան’
Հաջորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ. «Կարծեցի, թե Ռոյսը կոտրվածք է ստացել»’