‘Յուրգեն Կլոպ. «Հաղթեցինք և կատարեցինք առաջին կարևոր քայլը»’

1032

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է թիմի հաղթանակը «Ֆրայբուրգի» նկատմամբ և Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում վերջին տեղից հեռանալը:

«Այսօրվա խաղում, իհարկե, որոշ բաներ այնքան էլ չհաջողվեցին, բայց այդ ամենը կապված է սեփական ուժերի նկատմամբ վստահության բացակայությամբ: Մենք և ֆիզիկապես, և հոգեբանորեն ավելի ուժեղ ենք: Բայց նրանք, ովքեր պասիվ են խաղում «Ֆրայբուրգի» դեմ, անմիջապես խնդիրներ են ստանում: Այսօր մենք ակտիվ էինք ամբողջ հանդիպման ընթացքում: Արդյունքում, հաղթեցինք եւ կատարեցինք առաջին կարևոր քայլը»,- Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում էBild-ը:

Գերմանիայի առաջնության 20-րդ տուրում «Ֆրայբուրգի» նկատմամբ 3:0 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ «Բորուսիան» այժմ ունի 19 միավոր և  վերջին տեղից բարձրացավ 16-րդ տեղ:

Նախորդ հոդվածը‘Անչելոտի. ««Ռեալն» իմ ղեկավարությամբ ավելի վատ հանդիպում չէր ունեցել»’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդու.« Չկար պատշաճ վերաբերմունք խաղին, բացակայում էր անհրաժեշտ մարզավիճակը»’