‘Յուրգեն Կլոպ. «Չեմ ծրագրում արձակուրդի գնալ»’

1012

Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, ով մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է թիմից, հայտարարել է, որ չի պատրաստվում արձակուրդի գնալ:

«Չեմ հոգնել: Կարող եմ հոգնած երևալ, բայց ես այդպիսին եմ: Հոգնել եմ 0.0%-ով: Չեմ ունեցել որևէ կոնտակտ այլ ակումբի հետ, բայց չեմ պատրաստվում արձակուրդի գնալ»,- Կլոպի խոսքերը մեջբերում է Bild-ը:

Հիշեցնենք, որ Կլոպի ծառայություններով հետաքրքրվում էր «Ռեալ»-ը, բայց մադրիդյան ակումբն, ամենայն հավանականությամբ, գլխավորելու է Ռաֆայել Բենիտեսը, ով այդ պաշտոնի գլխավոր հավակնորդն է:

Նախորդ հոդվածը‘ՀԷՑ-ը՝ լկտիության ու «հաբըռգածության» դրոշակակիր. Ժողովուրդ’
Հաջորդ հոդվածը‘Մարադոնան բավականություն է ստանում ՖԻՖԱ-ում ստեղծված իրավիճակից ‘