‘Նազարբաևը Թուրքիային հրավիրում է Եվրասիական միություն’

904

Ղազախստանի նախագահ  Նուրսուլթան Նազարբաևը հունիսի 5-ին Բոդրումում (Թուրքիա) թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 4-րդ հանդիպումից հետո Թուրքիային հորդորել է դառնալ Եվրասիական տնտեսական միության ասոցացված անդամ:

Ինչպես հաղորդում է Tengrinews.kz-ը, Նազարբաևն ընդգծել է հակասությունների բացակայությունը Թուրքական խորհրդի և Եվրասիական տնտեսական միության միջև, և քանի որ, ԵԱՏՄ բաց է մյուս պետությունների համար, ապա, իր կարծիքով, Թուրքիան և մյուս երկրները կարող են դառնալ ասոցացված անդամ:

Այդ համատեքստում Նազարբաևն ընդգծել է, որ նախատեսվում է ԵԱՏՄ-ին Հայաստանի և Ղրղըզստանի անդամակցում, ևս մի շարք երկրներ  հետաքրքրություն են դրսևորում միավորման հետ առևտրի զարգացման հարցում:

Նախորդ հոդվածը‘Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) հայտարարել պարգևավճարների մասին’
Հաջորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում և ԿԲ-ում ‘