Նազարբաևին զրկել են իր անվամբ բուհերի և դպրոցների հոգաբարձուների խորհրդի ղեկավարի կարգավիճակից

302

Ղազախստանի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի պատգամավորները ընդունել են փոփոխությունները գործող օրենսդրության մեջ, որոնք ենթադրում են, որ հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը զրկվում է իր պատվին անվանակոչված կրթության ինքնավար կազմակերպությունների հոգաբարձուների խորհրդի ղեկավարի կարգավիճակից, ինչպես՝ «Նազարբաև Համալսարան», «Նազարբաև Ինտելեկտուալ դպրոցներ», «Նազարբաև Հիմնադրամ»։

Փետրվարի 15-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևն օրենք է ստորագրել ուժը կորցրած համարել «Ղազախստանի Հանրապետության սահմանադրական օրենքը՝ «Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահի՝ ազգի առաջնորդի (ելբասի) մասին»։

Այդ օրենքը կարգավորում էր Նազարբաևի, ինչպես նաև նրա ընտանիքի անդամների կարգավիճակը և արտոնությունները։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԵղբայրասպանության երաշխիքներն էլ եք քննարկո՞ւմ
Հաջորդ հոդվածըՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականը 90-րդն է