‘Նաիրա Կարապետյանի վարքը էթիկայի հանձնաժողովը չի քննի’

1686

Երևանում Մոսկվայի տան տնօրենի կողմից ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանի վարքի վերաբերյալ Էթիկայի հանձնաժողովին ուղարկված դիմումը վարույթ չի ընդունվել: Այս մասին news.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ Էթիկայի հարցերով հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը: Նա նշեց, որ դիմումը վարույթ չի ընդունվել, քանի որ չէր համապատասխանում օրենքի պահանջներին և առկա էին մի շարք խախտումներ: Որպես օրինակ` պատգամավորն ասաց, որ դիմումը գրված էր ռուսերեն, բայց կային նաև այլ խախտումներ:

Էթիկայի հաննձաժողովի անդամն ասաց, որ եթե Մոսկվայի տան տնօրենը նորից ուղարկի դիմում և այն համապատասխանի օրենքի պահանջներին, ապա կընդունեն վարույթ:

Հիշեցնենք, որ Էթիկայի հարցերով Ազգային ժողովի մշտական հանձնաժողովը Երևանում Մոսկվայի տան տնօրենից դիմում-բողոք է ստացել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանի վերաբերյալ, որպեսզի քննի նրա վարքը։

Նախորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’
Հաջորդ հոդվածը‘Արտակ Նազարյանի գործով տուժող կողմը սպառված է համարում դատարանի նկատմամբ վստահության և հարգանքի բոլոր պաշարները (Տեսանյութ)’