‘Օրվա աստղագուշակ’

2019

Խոյ
Հիանալի գաղափարներ կունենաք, կլինեն նաև նոր հետաքրքրություներ: Իսկ մտերիմները պատրաստ են աջակցել Ձեզ ամեն հարցում: Օրը բարենպաստ է ֆինանսական տեսանկյունից, միգուցե լինեն արժեքավոր նվերներ, դրամական մուտքեր:
Ցուլ
Ներդաշնակ և հանգիստ օր է, որի ընթացքում դժվար թե լուրջ իրադարձություններ տեղի ունենան:Կարճ ճանապարհորդությունը, միջոցառումներին մասնակցելը նոր լիցքեր կհաղորդեն: Իսկ ահա ռոմանտիկ հարաբերությունների կարգավորման տեսակետից այնքան էլ հարմար օր չէ:
Երկվորյակ
Ստիպված կլինեք շատ ժամանակ հատկացնել ձանձրալի գործերին, որոնք պահանջում են կենտրոնացում և ուշադրություն: Չի բացառվում սխալներ թույլ տաք ֆինանսական հարցերում. բանն այն է, որ Դուք չափից շատ եք գումար ծախսում: Երեկոն բարենպաստ է տանն անցկացնելու համար:
Խեցգետին
Չնայած անսպասելի նորություններ կլսեք, սակայն լուրջ անհանգստանալու առիթներ դժվար թե ստեղծվեն: Հանգիստ շարունակեք կատարել պարտականությունները: Միգուցե չնախատեսված գործողումների մեկնեք, որի ընթացքում ձեռք կբերեք նոր համախոհներ:
Առյուծ
Այսօր ստիպված կլինեք բազմաթիվ խնդիրներ ինքներդ լուծել, սակայն պետք չէ նաև զբաղվել ուրիշների խնդիրներով: Հիանալի օր է ընտանեկան գործերով զբաղվելու համար, Դուք խնդիրները կհարթեք արագ, ինչը բավականություն կպատճառի:
Կույս
Հնարավոր է գործ ունենաք անսովոր մարդկանց հետ, որոնք ամեն կերպ փորձում են խառնվել Ձեր գործերին: Չի բացառվում լուրջ տարաձայնություններ առաջանան գործընկերների հետ, նույնիսկ ցանկություն կունենաք փոխել աշխատավայրը:
Կշեռք
Միգուցե հետաքրքիր գործնական առաջարկ ստանաք, որը կօգնի իրականացնել մասնագիտական ծրագրերը, ինչպես նաև նոր համախոհներ գտնել: Հիանալի օր է գնումներ կատարելու համար, հատկապես կարող եք գնել արվեստին առնչվող իրեր:
Կարիճ
Կարող եք հրաշալի արդյունքի հասնել, միայն թե պետք է նպատակասլաց և վճռական լինել: Հնարավոր է անսպասելի առաջարկ ստանաք գործընկերների կողմից: Անձնական հարաբերություններում միգուցե կտրուկ փոփոխություններ լինեն:
Աղեղնավոր
Դու հրաշալի կարողանում եք լուծել խնդիրները, չնայած ամեն ինչ չէ, որ հեշտ է տրվում: Հնարավորություն կունենաք մասնագիտական հաջողության հասնել: Հիանալի օր է ընկերական հանդիպումների համար, իսկ ռոմանտիկ ժամադրությունը միգուցե լավ չանցնի:
Այծեղջուր
Չի բացառվում մասնագիտական լուրջ հաջողությունների հասնեք, ընդ որում՝ ինքնուրույն գործելով: Հնարավոր է նորություն ստանաք, որը կօգնի իրականացնել նախագծերը: Գնումներ կատարելու համար այնքան էլ լավ օր չէ:
Ջրհոս
Միգուցե տարաձայնություններ առաջանան մտերիմների հետ, նույնիսկ նրանց հետ, որոնց հասկանում էիր կես խոսքից: Այնուհանդերձ, պետք չէ տուրք տալ զգացմունքներին, ամեն ինչին հանգիստ վերաբերվեք: Երեկոյան հնարավոր է առողջական խնդիր ունենաք:
Ձկներ
Աշխատեք համբերատար լինել գործընկերների հետ, եթե նույնիսկ նրանք այնպես չվարվեն, ինչպես Ձեզ է հաճելի: Չի բացառվում լինեն անսպասելի այցելություններ, որոնք երկար ժամանակ կպահանջեն:

Նախորդ հոդվածը‘Սպասվում են տեղումներ’
Հաջորդ հոդվածը‘Նաիրա Կարապետյանի վարքը էթիկայի հանձնաժողովը չի քննի’