‘«Նաիրիտի» աշխատակիցները կրկին Բաղրամյան 26-ում են’

849

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները հուլիսի 23-ի առավոտյան աշխատավարձի վճարման պահանջով հերթական անգամ հավաքվել են նախագահի նստավայրի դիմաց:

Ընկերությունն աշխատակիցներին պարտք է մոտ 11 ամսվա աշխատավարձ: Այս մասին հայտնում է civilnet.am-ը:

Գործարանի աշխատակիցները նույն պահանջով ապրիլի 29-ին կրկին հավաքվել էին կառավարության շենքի, այնուհետ նախագահի նստավայրի մոտ: 

Քիմիական հսկայի աշխատակիցներին այդ ժամանակ խոստացել էին վճարել երկու ամսվա աշխատավարձ:

Նշենք, որ «Նաիրիտում» աշխատավարձերը վճարվում են երկու ամիսը մեկ, իսկ գործարանի մեկ ամսվա աշխատավարձային ֆոնդը կազմում է $1 մլն: Գործարանը պարապուրդի է մատնված ավելի քան 2 տարի, և օրական կտրվածքով նույնիսկ չաշխատելու դեպքում կուտակում է 30 մլն դրամի պարտք:   

Նախորդ հոդվածը‘Ի հայտ են գալիս նոր գծատերեր. Հենրիկ Նավասարդյանին է պատկանում թիվ 18 ավտոբուսային երթուղին’
Հաջորդ հոդվածը‘Արցախում զինվոր է զոհվել’