‘«Նաիրիտի» հարյուրավոր աշխատակիցներ նախագահական նստավայրի դիմաց են’

372

Նախագահական նստավայրի դիմաց բողոքի ցույց են անում «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները: iLur.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ ավելի քան 500 ցուցարարներ մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանի մոտ առայժմ լուռ ակցիա են իրականացնում, նրանց ձեռքներին ցուցապաստառներ չկան:

Ոստիկանությունը խիտ օղակ է կազմել ցուցարարների շուրջ: քիչ առաջ ցուցարարներից Հրաչյա Թադեւոսյանը բարձրախոսով հայտարարեց, որ 7 հոգանոց պատվիրակությամբ մտնում է նստավայր: Նա վստահեցրեց, որ պատվիրակության անդամները տիրապետում են գործընկերների խնդիրներին եւ կարող են ներկայացնել իրենց պահանջները:

 Իսկ դիմացի մայթին՝ անմիջապես նստավայրի մուտքի դիմաց, բողոքի ցույց են անում խաղաղ պայմաններում բանակում զոհված զինծառայողների մայրերը:

Հիշեցնենք, նաիրիտցիների բողոքի պատճառ է դարձել այն, որ թեեւ շաբաթներ առաջ կառավարությունը խոստացել էր մինչեւ տարեվերջ վճարել աշխատավարձային գծով բոլոր պարտքերը, սակայն դեկտեմբերի 1-ին գործարանի աշխատակիցներին պաշտոնապես տեղեկացվել է, որ պարտքերը մինչեւ տարեվերջ մարելու «իրավական հիմքեր չկան»:  Բացի դրանից, «Նաիրիտում» բազմաթիվ կրճատումներ են ակնկալվում:  

Նախորդ հոդվածը‘Գրոզնիում գրոհայիններին ոչնչացնելու գործողությունն ավարտական փուլում է (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Նաիրիտի» հարյուրավոր աշխատակիցներ նախագահական նստավայրի դիմաց են’