‘Նաիրիտցիները երթով շարժվում են դեպի նախագահական’

1359

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները այսօր կրկին հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց: Օրեր առաջ կառավարությունը խոստացել էր մինչեւ փետրվարի 20-ը աշխատավարձերի մարման ժամանակացույց սահմանել, սակայն այսօր այդպես էլ պատասխան չեղավ: iLur.am-ի հետ զրույցում գործարանի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը նշեց, որ այս պահին իրենք երթով շարժվում են դեպի նախագահական նստավայր՝ իրենց պահանջը Բաղրամյան 26-ում բարձրաձայնելու:

Նշենք, որ, ըստ էության, կառավարությունը սկսել է «Նաիրիտ» գործարանի կոնսերվացիայի գործընթացը, քանի որ գործարանի վերագործարկման ոչ մի հույս չկա: Տարբեր հաշվարկներով գործարանը արդեն կուտակել է մոտ 300-400 մլն դոլարի պարտք:

Փետրվարին աշխատանքից ազատվեցին մոտ 2 հազար նաիրիտցիներ և մնացին մոտ 500-ը: Որոշ ժամանակ անց՝ աշխատողների թիվը կրճատվելու է ևս կիսով չափ՝ մինչև 250 հոգի:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Նոր քաղաքական փուլին ընդառաջ’
Հաջորդ հոդվածը‘ Ֆիգուն առաջարկում է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը’