‘Նաիրիտցիները Սերժ Սարգսյանին չսպասեցին, գնացին կառավարության մոտ. Առավոտ’

1118

Մինչ Սերժ Սարգսյանը կժամաներ օպերայի շենքում Աշխատավորների տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանը մասնակցելու, օպերայի բակում բողոքի ակցիա անող «Նաիրիտի» նախկին աշխատակիցները որոշեցին երթով շարժվել դեպի կառավարություն: Փոխանցում է Aravot.am-ը: Կայքը փոխանցում է, որ Սարգսյանին  սպասող նրա անվտանգության աշխատակիցները եւ բողոքի ակցիան հսկող ոստիկանները թեթեւացած շունչ են քաշել` միմյանցից ճշտելով՝ ժողովուրդը գնա՞ց: Արդյունքում օպերայի բակը լքել են նաեւ տասնյակ շարքային ոստիկանները: Aravot.am-ի հարցին՝ ինչո՞ւ չսպասեցին Սարգսյանին, նաիրիտցիներն ասել են՝ «Միեւնույն է, իմաստ չուներ»: 

 

Նախորդ հոդվածը‘Թեհրանում ցույց է տեղի ունեցել՝ ի պաշտպանություն աշխատանքային իրավունքների’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Քաղաքակիրթ մարդկությունը եւ բիրտ իրականությունը’