‘Նալբանդյանը Գերմանիայում քննարկել է Վիլնյուսի գագաթնաժողովի հարցը ‘

787

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ աշխատանքային այց է կատարել Բեռլին: Այցելության շրջանակներում Նալբանդյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Գիդո Վեստերվելեի հետ: Ինչպես փոխանցում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, իրար մի քանի ջերմ ու սիրալիր խոսքերով ողջունելուց հետո, Նալբանդյանն ու Վեստերվելեն անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում համագործակցությանը, Վիլնյուսի գագաթաժողովին առնչվող հարցերի:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել վարչապետ Անգելա Մերկելի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ: Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հայաստան-ԵՄ  համագործակցությունը, Վիլնյուսի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները: Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին նաև տարածաշրջնային հարցերի շուրջ:

 

 

Նախորդ հոդվածը‘Տատա Մարտինո. Վստահաբար՝ 6 տիտղոս նվաճած Բարսան լավագույնն է’
Հաջորդ հոդվածը‘Անհայտ անձը դանակներով ներխուժել է Կոնգրեսի գրասենյակ, ապա դիմել փախուստի ‘