‘Տատա Մարտինո. Վստահաբար՝ 6 տիտղոս նվաճած Բարսան լավագույնն է’

839

Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում «Էսպանյոլի» հետ տեղի ունենալիք կատալոնական դերբիից առաջ հրավիրված մամլո ասուլիսում Բարսայի գլխավոր մարզիչը համեմատել է իր թիմը Գվարդիոլայի տարիների թիմերի հետ: «Գվարդիոլայի թիմի հետ համեմատությունները նորմալ են, մենք փորձում ենք, որքան հնարավոր է՝ արագ ձեռք բերել մեր լավագույն մարզավիճակը և չենք կարևորում նախկին տարիների հետ համեմատությունները: Բայց վստահաբար կարելի է ասել, որ 6 տիտղոս նվաճած Բարսան լավագույնն է»: Մարտինոն նաև անդրադարձել է Լեո Մեսսիի մարզավիճակին, ով 3 հանդիպում է, ինչ գոլի հեղինակ չի դառնում: «Կարծում եմ՝ Լեոն լավ մարզավիճակում է: Բոլորն արդեն սովորել են, որ նա հանդիպման ընթացքում դառնում է 3 կամ 4 գոլի հեղինակ, բայց նա կարող է շատ լավ խաղեր անցկացնել, նույնիսկ երբ գոլի հեղինակ չի դառնում», — նշել է Մարտինոն:

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Դու՛ք ասեիք, բերաններդ կապե՞լ էին’
Հաջորդ հոդվածը‘Նալբանդյանը Գերմանիայում քննարկել է Վիլնյուսի գագաթնաժողովի հարցը ‘