‘Նալբանդյանը լիտվացիների հետ քննարկել է Վիլնյուսի գագաթնաժողովին վերաբերող հարցեր ‘

934

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր հանդիպել է Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակ Գեդիմինաս Կիրկիլասին: Փոխանցում է ԱԳՆ մամլո ծառայությունը:
Ողջունելով հյուրին՝ Նալբանդյանը գոհունակություն է հայտնել վերջին տարիներին դինամիկ կերպով զարգացող հայ-լիտվական հարաբերությունների կապակցությամբ: Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ համագործակցությանը, Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին:Այս համատեքստում Նալբանդյանը անդրադարձել է մեկ ամիս առաջ Վիլնյուս կատարած իր այցելությանը և լիտվացի գործընկերոջ՝ Լինաս Լինկյավիչուսի հետ հանդիպմանը, որի ընթացքում նախարարները համամիտ էին, որ hարկավոր է առաջ մղել Հայաստան — Եվրոպական Միություն հարաբերությունները՝ հիմնվելով վերջին տարիներին համատեղ արձանագրած ձեռքբերումների վրա։

Նախորդ հոդվածը‘Պոլիտեխնիկի դասախոսները ընդդեմ ռեկտորի կամայականությունների’
Հաջորդ հոդվածը‘Ժորդի Ալբան շարքից դուրս է եկել 4-ից 6 շաբաթով’