‘Նալբանդյանը կմասնակցի Վատիկանում ՀՀ դեսպանատան բացմանը ‘

965

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 17-ին կմեկնի Վարշավա, որտեղ նա  հանդիպում պետք է ունենա Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկիի հետ։

Ըստ ԱԳՆ մամլո ծառայության՝ սեպտեմբերի 18-20-ը Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Հռոմ, որի ընթացքում հանդիպումներ կունենա Իտալիայի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների բարձաստիճան ներկայացուցիչների հետ։ Նախատեսված է նաեւ Նալբանդյանի ելույթը Միջազգային հարաբերությունների իտալական ինստիտուտում։

Սեպտեմբերի 19-ին Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Վատիկանում Հայաստանի դեսպանության բացման արարողությանը։  Վատիկանում Նալբանդյանը հանդիպում կունենա Սուրբ Աթոռի՝ պետությունների հետ հարաբերությունների գծով քարտուղար Դոմինիկ Մամբերտիի հետ։

Հիշեցնենք, որ Վատիկանում ՀՀ դեսպան է նշանակվել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը:

Նախորդ հոդվածը‘Սիրիական ճգնաժամ. Ինչ եղավ Քերի-Լավրով համաձայնությունից հետո’
Հաջորդ հոդվածը‘Եվրոպական ուիքենդ. Նեյմարը փայլում է, Մեսսին՝ որոշում’