‘Եվրոպական ուիքենդ. Նեյմարը փայլում է, Մեսսին՝ որոշում’

1434

iLur.am-ը, բացի ամենշաբաթյա եվրոպական թոփ առաջնությունների անոնսից, ձեզ է առաջարկում ծանոթանալ նաև յուրաքանչյուր տուրի տեսությանը:

Անգլիա

Դեբյուտների տուր՝ «Պրեմիեր լիգայում». Էտո՛օի, Էրիկսենի և ամենասպասվածը՝ Օզիլի դեբյուտին սպասողները առաջին անգամ տեսան նրանց լոնդոնյան 3 թիմերի կազմում, գումարած նաև Ֆելաինին «Յունայթեդում»: Էրիկսենը, ում Վիլաշ Բոաշը օգտագործում է Բեյլի դիրքում, նույնպես վատը չի՝ «Տոտենհեմի» երկու գոլում էլ մասնակցություն ունի, բայց Օզիլը հենց առաջին խաղում անում է այն, ինչի համար որ նրան գնել են. եթե նա և Ռեմսին այսպես շարունակեն, Ժիրուն կարող է «Պրեմիեր լիգայի» լավագույն «9-ը» դառնալ: Հստակ է մի բան՝ «Արսենալը» թափ է հավաքում. եթե միայն Վենգերին ավելի շատ գումար տրամադրվեր…

Այլ խաղերից Լիվերպուլում՝ Մոուրինյոյին և Էտո՛օին իրենց իսպանական անցյալի մասին է հիշեցնում Մարտինեսը, ում թիմը ձանձրալի առաջին խաղակեսում կարողանում է գոլ խփել և մինչև վերջ պահպանել մինիմալ առավելությունը: Մոուրինյոն խաղից հետո ասում է, որ տղաներին արդեն ասել է, որ մոռանան այս պարտության մասին: Մանչեստերում էլ «Յունայթեդը» կարգի շնորհիվ հաղթանակ է տանում «Քրիստալ Պալասի նկատմամբ». Ռունին փայլուն տուգանայինից հետո, միևնույն է, դժգոհ տեսք ունի: Իսկ Մանչեստերյան այլ թիմում Պելեգրինին դեռևս շատ անելիք ունի, առանց Հարտի՝ նրանք 1 միավոր էլ չէին վաստակի: «Լիվերպուլը» այսօր «Սվանսիի» նկատմամբ հաղթանակի դեպքում կշարունակի գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Արդյունքներ

«Մանչեստեր Յունայթեդ» — «Կրիստալ Պելաս» 2-0

«Աստոն Վիլլա» — «Նյուքասլ» 1-2

«Ֆուլհեմ» — «Վեսթ Բրոմբիչ» 1-1

«Հալ Սիթի» — «Քարդիֆ Սիթի» 1-1

«Սթոուք Սիթի» — «Մանչեստեր Սիթի» 0-0

«Սանդերլենդ» — «Արսենալ» 1-3

«Տոտենհեմ» — «Նորվիչ Սիթի» 2-0

«Էվերտոն» — «Չելսի» 1-0

«Սաութհեմփթոն» — «Վեսթ Հեմ» 0-0

Իսպանիա

«Պրիմերայում» ևս նորություններ կան. իր անելիքները հրաշալի ձևով պատկերացնող «Ատլետիկո», նոր աստղեր՝ Նեյմար և Բեյլ և, ինչու ոչ, «Վիլյառեալը»:

Առաջինները՝ Los Colchoneros-ը (ներքնակավորներ) շարունակում են վստահ ելույթներ ունենալ, և, ինչը շատ կարևոր է, այդ ամենը անում են Ֆալկաոյին չհիշելով, Դիեգո Կոշտան և Վիլյան հոգում են դրա մասին: «Ատլետիկոյից» նման կարգի խաղ պետք է ակնկալել նաև ՉԼ-ում:

Նորություններից երկրորդը՝ Նեյմարը սկսել է փայլել, այնքան, որ ՉավԻնյեստան, ովքեր Մեսսիի և Նեյմարի կապող օղակ դեռևս չեն դառնում՝ ի տարբերություն Սեսկի, երկար ժամանակ Մեսսիի կողմը չեն նայում: Բրազիլացին ամենուր է, բայց, միևնույն է, որոշիչը Մեսսին է՝ 2-2 հաշվի ժամանակ պարզապես «որոշում է», որ պետք է հաղթել: 3-2, բայց «Տատան» դեռևս չի լուծել պաշտպանության խնդիրները. նման Պիկեով դա անհնարին է թվում:

Բեյլն էլ նորամուտի խաղում հավասարեցնում է հաշիվը այն պահին, երբ այն կարող էր 3-0 լինել: Անչելոտին շարունակում է վստահել Դիոգո Լոպեսին՝ չի սխալվում, նաև  խաղացնում է «կանտերանոներին», բայց տպավորություն կա, որ դա պարզապես պարտադրանք է այս մրցաշրջանում:

Այլ խաղերում «Բետիսը» ու «Մալագան» ցույց են տալիս, որ առաջնության 4-րդ թիմի համար պայքարողների ցանկը կարող է ավելի լայն լինել, քան կարող էր թվալ:

Արդյունքներ

«Ատլետիկո Մադրիդ» — «Ալմերիա» 4-2

«Լևանտե» — «Ռեալ Սոսյեդադ» 0-0

«Բարսելոնա» — «Սևիլյա» 3-2

«Վիլյառեալ» — «Ռեալ Մադրիդ» 2-2

«Գրանադա» — «Էսպանյոլ» 0-1

«Խետաֆե» — «Օսասունա» 2-1 

«Մալագա» — «Ռայո Վալյեկանո» 5-0

«Բետիս» — «Վալենսիա» 3-1

Իտալիա

«Իտալիայի դերբիից» առաջ Մացարին Կոնտեին մեղադրում էր «3-5-2-ի» պլագիատի համար և խնդիր ուներ թեկուզ շատ ավելի թույլ կատարողներով համոզել իր այդ կարծիքը: Եվ եթե չլիներ Գուարինի և Տայդերի անվստահ խաղը, Մացարին առաջին խաղակեսից հետո խոսելու  տեղ կունենար: Երկրորդ խաղակեսում նույնպես հավասար պայքար է, և Մացարին որոշում է անցնել 2 հարձակվողով խաղի. հենց նոր խաղադաշտ դուրս եկած՝ դաջվածքներով Իկարդին բացում է հանդիպման հաշիվը. շնորհակալություն նաև Ալվարեսին, ով այսպիսի խաղով իրավունք ունի մտածել ԱԱ 2014-ի մասին: Բայց Կոնտեի Յուվեն չափազանց հիմնովին է կայունացել. որպեսզի գոլը ազդի նրանց վրա, Վիդալը նախ հավասարեցնում է, իսկ հետո էլ հաղթանակի հարված է կատարում գլխով. Հանդանովիչը փրկում է: Կոնտեն հերթական անգամ արդեն գրեթե վիրավորում է Ջիովինոյին և Լյորենտեին՝  նրանցից նախընտրելով Պադոինին և Իսլային:

Տուրի մնացած խաղերում՝ Բենտիտեսի «Նապոլին» բավականին ոչ ցավագին «3-5-2-ից» անցում է կատարում «4-2-1-3-ի»՝  շնորհիվ հենց Բենտիտեսի «իսպանացիների»: Մոնտելլայի «Ֆիորենտինան» անակնկալ միավորներ է կորցնում «Կալյարիի» դեմ, իսկ «Ջենովայի դերբիում» «Ջենոան» առանց լուրջ խնդիրների ջախջախում է «Սամպդորիային»: «Միլանն» էլ շարունակում է տառապել նաև Կակայի հետ, ով նորից վնասվածք է ստանում:

 

 

Այսօր «Պարմա» — «Ռոմա»` 31-ամյա Կասանոն՝ ընդդեմ իր անցյալի:

Արդյունքներ

«Ինտեր» — «Յուվենտուս» 1-1

«Նապոլի» — «Ատալանտա» 2-0

«Տորինո» — «Միլան» 2-2

«Վերոնա» — «Սասուոլո» 2-0

«Լացիո» — «Կիևո» 3-0

«Լիվորնո» — «Կատանյա» 2-0

«Ուդինեզե» — «Բոլոնյա» 1-1

«Սամպդորիա» — «Ջենոա» 0-3

Գերմանիա

«Բավարիան» փայլուն երկրորդ մարզաշապիկ է կրում և նորից հաղթում է, բայց ոչ փայլուն ոճով, ինչի հետ կապված Զամեռը այլևս չի դիմանում. « «Բավարիան» ինձ հունից հանում է, և որպեսզի Գվարդիոլայի հետ տարաձայնությունը բացահայտ կոնֆլիկտի չվերածվի, ավելացնում. «Մենք 5 մրցանակ հաղթեցինք, և այժմ խաղացողները իրենց արքա են զգում, իսկ անգործությունը արդարացնելու համար թաքնվում են Գվարդիոլայի թիկունքում, իբր թե նրան չեն հասկանում դեռևս»: Այս ամենից զատ՝ միայն Նոյերը նշանակալից իրադարձության հասավ՝ «Բունդեսլիգայում» 100 խաղ առանց բաց թողած գնդակի. Կասիլյասը չի խաղում, Բուֆոնն էլ ծեր է… Իսկ, ահա, «Բորուսիան» հին զույգի՝ Լևանդովսկի-Ռոյս և նոր զույգի Օբամեյանգ-Մխիթարյանի շնորհիվ 5 հանդիպումից հետո տանում է 5-րդ հաղթանակը: Այստեղ Գյոցեի մասին, իրոք, որ ոչ ոք չի հիշում:

Այլ խաղերում Կիսլինգն իր գոլերով թույլ չի տալիս, որ լևերկուզենցիները ժամանակից շուտ մտածեն ՉԼ-ում «Մանչեստեր Յունայթեդի» դեմ, Բոատենգն էլ Իտալիայից վերադարձից հետո նորից գոլ է խփում «Բունդեսլիգայում»: Իր ոճով:

Արդյունքներ

«Հերտա» — «Շտուտգարտ» 0-1

«Աուգսբուրգ» — «ֆրայբուրգ» 2-1

«Բայեր 04» — «Վոլֆսբուրգ» 3-1

«Բավարիա» — «Հանովեր 96» 2-0

«Մայնց» — «Շալկե 04» 0-1

«Վերդեր» — «Այնտրախտ» 0-3

«Բորուսիա Դորտմունդ» — «Համբուրգ» 6-2

«Հոֆենհայմ» — «Բորուսիա Մյունխենգլադբախ» 2-1

«Այնտրախտ» Բրաունշվեյգ — «Նյուրնբերգ» 1-1

Ֆրանսիա

«Մոնակոն» վաստակում է հերթական 3 միավորը և 100 % ցուցանիշով շարունակում գլխավորել «Լիգա- 1» աղյուսակը: Ռանյերին, երևի թե «Չելսիից» սկսած՝ այսպիսի աշխատանք չէր ունեցել, որտեղ նրանից արդյունք չպահանջեին «ասյտեղ և հիմա». իհարկե, Ռիբոլովլևը նույնպես պահանջում է, բայց ընդամենը որակավորվել ՉԼ, ինչը, նման կազմով, իտալացին պարտավոր է անել:

ՊՍԺ-ն ևս վաստակում է 3 միավոր և մի փոքր հանգստացնում Բլանին, ով արդեն սկսել էր ինքն իրեն քննադատել: Այս մրցաշրջանում փարիզցիների համար երևի թե ավելի կարևոր է ՉԼ-ն, բայց առաջնությունը «Մարսելին» կամ «Մոնակոյին» զիջել նույնպես չի կարելի:

Բայց այս տուրի ամենալարված հանդիպումը Կորսիկայում, որտեղ տանտերերի «Այաչոի» դարպասապահ Օչոան, չնայած հերթական լավ անցկացրած հանդիպմանը, չի կարողանում փրկել իր թիմին պարտությունից:

Արդյունքներ

«Բորդո» — ՊՍԺ 0-2

«Թուլուզ» — «Մարսել» 1-1

«Այաչո» — «Էվիան» 2-3

«Գենգամ» — «Բաստիա» 1-1

«Մոնպելյե» — «Ռեյմս» 0-0

«Նանտ» — «Սոշո» 1-0

«Վալենսիեն» — «Սենտ Էտիեն» 1-3

«Մոնակո» — «Լորյեն» 1-0

«Լիլ» — «Նիցցա» 0-2

«Լիոն» — «Ռենն» 0-0

 

Նախորդ հոդվածը‘Նալբանդյանը կմասնակցի Վատիկանում ՀՀ դեսպանատան բացմանը ‘
Հաջորդ հոդվածը‘Հակակառավարական ցույցեր Թուրքիայում ‘