‘Նալբանդյանը հանդիպել է Ֆյուլեին’

853

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպել է ԵՄ Ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ: Հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Ըստ հաղորդագրության, զրուցակիցները շարունակեցին ս.թ. սեպտեմբերի 5-ին Բրյուսլեում կայացած քննարկումները, կարևորեցին Վիլնյուսի գագաթաժողովին ընդառաջ Երևանում Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների և կրթության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման անցկացումը: Նախարար Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի ցանկությունը բոլոր հնարավոր ուղղություններով շարունակել Եվրամիության հետ փոխգործակցությունը:

Նախորդ հոդվածը‘Դավաճանության մեջ մեղադրվող «Դավայ դասվիդանիյա» երգի կատարողի հարազատները՝ դատարանից «դուրս են հանել» դատախազին ‘
Հաջորդ հոդվածը‘5 տարվա ընթացքում Սերժ Սարգսյանը 32 անգամ եղել է Մոսկվայում. 33-րդ այցը սարերի ետևում չէ’