Նախագահ ընտրվելու դեպքում Թրամփը մտադիր է բանակցություններ կազմակերպել

233

ԱՄՆ նախկին նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե կրկին նախագահ դառնա, ապա բանակցություններ կկազմակերպի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։

«Մեր զինվորները ռազմամթերք չունեն, մենք դրանք մեծ քանակով՝ գրեթե լրիվ, փոխանցել ենք Ուկրաինային։ Մենք օգնում ենք մարդկանց, բայց ես ուզում եմ դադարեցնել պատերազմը, ես չեմ ուզում, որ այն շարունակվի,- ասել է քաղաքական գործիչը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։- Ես պատերազմը կդադարեցնեմ 24 ժամում»։

«Ես երկուսին էլ ճանաչում եմ։ ․․․ Ես լավ եմ նրա հետ (Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու), ես լավ եմ (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինի հետ»,- նշել է Թրամփը։

«Ես նրանց կհրավիրեմ բանակցությունների սենյակ։ Ես վստահելի միջոց գիտեմ, թիվ մեկը։ Մեկին ասում եք՝ դուք ոչինչ չեք ստանա, քանի դեռ պայմանավորվածություններ չկան։․․․ 24 ժամում այդ բոլոր բաները կլուծվեն»,- վստահ է Թրամփը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Ինտեր Մայամին» 200 միլիոն եվրոյի առաջարկ է արել Մեսսիին
Հաջորդ հոդվածը«Ռոլան Գարոս»․ Տղամարդկանց մենախաղի երրորդ շրջանի զույգերը