‘Նախագահ Տեր-Պետրոսյանը վարել է Կոնգրեսի վարչության նիստը (տեսանյութ)’

4159

Մայիսի 17-ին տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի վարչության նիստ, որը վարել է Կոնգրեսի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նիստի ընթացքում Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը հաղորդում է ներկայացրել Եվրոպայի լիբերալ-դեմոկրատների դաշինքի տարեկան նիստի վերաբերյալ և տեղեկացրել, որ Հայոց համազգային շարժումը դաշինքում վերագրանցվել է որպես Հայ ազգային կոնգրես:

Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ներկայացրել է Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների դատական բողոքարկման գործի ընթացքը: Վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրել է Մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման վերաբերյալ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հարցին առնչվող վերջին զարգացումները: Գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանի ներկայացմամբ և վարչության որոշմամբ հաստատվել է կուսակցության կանոնադրությամբ պարտադիր համարվող հարցերի՝ 2013թ. ընթացքում քննարկման ժամանակացույցը: Նիստում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, Հայ ազգային կոնգրեսի առաջիկա անելիքները:

Նախորդ հոդվածը‘Շվեյցարիայի հոկեյի հավաքականը շարունակում է հրաշքներ գործել’
Հաջորդ հոդվածը‘Խորհրդակցություն Ստեփանակերտում՝ նվիրված նոր մարզահամալիրի կառուցմանը(տեսանյութ)’