‘Շվեյցարիայի հոկեյի հավաքականը շարունակում է հրաշքներ գործել’

952

Շվեդիայում եւ Ֆինլանդիայում ընթացող հոկեյի աշխարհի առաջնությունում շարունակում է սենսացիոն մրցելույթներ ունենալ Շվեյցարիայի հավաքականը: Քառորդ եզրափակիչում շվեյցարացիները 2:1 հաշվով հաղթեցին չեխերին, եւ առայժմ միակ հավաքականն է մրցաշարում, որը հաղթել է բոլոր ութ հանդիպումներում:

Նշենք, որ գլխավոր մարզիչ Շոն Սիմպսոնը այս թիմը գլխավորել է նախորդ տարի եւ վերջին 15 տարվա ընթացքում առաջին անգամ 11-րդ տեղից հավաքականին հասցրել է կիսաեզրափակիչ:

Կիսաեզրափակիչում շվեյցարական թիմը կխաղա ԱՄՆ-ի հավաքականի հետ, որը դարձավ մրցաշարի մյուս խոշոր անակնկալի հեղինակը՝ 8:3 հաշվով քառորդ եզրափակիչում հաղթելով աշխարհի գործող չեմպիոններին՝ Ռուսաստանին:

Նախորդ հոդվածը‘Սեյրան Օհանյանն ընդունել է Շվեյցարիայի դեսպանին’
Հաջորդ հոդվածը‘Նախագահ Տեր-Պետրոսյանը վարել է Կոնգրեսի վարչության նիստը (տեսանյութ)’