‘«Նախախորհրդարանը» մայիսի 17-ին Ազատության հրապարակում հանրահավաք կանցկացնի’

1531

«Նախախորհրդարան» նախաձեռնությունը մայիսի 17-ին, ժամը 19-ին Ազատության հրապարակում հրավիրում է հանրահավաք: Այս մասին տեղեկանում ենք նախաձեռնության ֆեյսբուքյան էջից, որտեղ տեղադրված հայտարարության մեջ ասվում է.

«Նախախորհրդարանը մայիսի 17-ին, ժամը 19-ին Ազատության հրապարակում հրավիրում է հանրահավաք:

Հանրահավաքի ընթացքում ներկայացվելու են.

1. Հայաստանում ձևավորված նորգաղութային կառավարման կեղեքիչ համակարգի համառոտ բնութագիրը և նրա տիրապետությունից ազգային-ազատագրական շարժման ծավալմամբ ազատվելու կենսական անհրաժեշտությունը,

2. նորգաղութային կառավարման համակարգից դուրս ժողովրդի կամքն արտահայտող կառավարման մարմինների ձևավորմամբ և լեգիտամացմամբ գործող վարչախմբի անցնցում հեռացման ծրագիրը,

3. Վարչախմբի հեռացումից հետո Հայաստանում նոր որակի պետության կառուցման ծրագրային մոտեցումները,

4. Ժողովրդին ազգային-ազատագրական կազմակերպված պայքարի մեջ ներգրավելու գործնական քայլերը»:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայում արգելվելու է ոգելից խմիչքների ազատ վաճառքն ու գովազդը’
Հաջորդ հոդվածը‘Մի խումբ ազատամարտիկներ Ազատության հրապարակում նստացույց են անցկացնում’