‘Թուրքիայում արգելվելու է ոգելից խմիչքների ազատ վաճառքն ու գովազդը’

1825

Ոգելից խմիչքների գովազդը Թուրքիայում նոր ընդունված օրենքի համաձայն արգելելվելու է: Այս մասին հաղորդում է «Արմենպրեսը» վկայակոչելով թուրքական Radikal պարբերականը:

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից առաջադրված օրենքով այսուհետ արգելվելու է ոգելից խմիչքների ազատ վաճառքը: Դրանց վաճառքն իրականացվելու է միայն նախատեսված հատուկ վայրերում: Թուրքիայում արտադրվող կամ արտասահմանից ներմուծվող խմիչքների շշերի վրա լինելու են դրանց վնասակար լինելու վերաբերյալ նախազգուշացումներ, իսկ նախազգուշացման վերաբերյալ գրության բացակայության պարագայում խմիչքների վաճառքն արգելվելու է: Բոլոր նրանք, ովքեր, խախտելով օրենքը, ոգելից խմիչքի գովազդ կիրականացնեն, ստիպված կլինեն նախատեսված չափով տուգանք վճարել:

Նոր օրենքը միաժամանակ սահմանափակումներ է մտցնում ծխախոտ օգտագործողների համար: Համաձայն նոր օրենքի` արգելվելու է մեքենաներում վարորդների ծխելը, իսկ հասարակական տարբեր վայրերում սկսելու են ավելի մեծ տեղ հատկացնել չծխողներին:

Նախորդ հոդվածը‘«Բարև Երևանը» ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմել է ԿԸՀ’
Հաջորդ հոդվածը‘«Նախախորհրդարանը» մայիսի 17-ին Ազատության հրապարակում հանրահավաք կանցկացնի’