‘Նախկին ոստիկանը` սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար’

1571

Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ Սամվել Խաչատրյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, հայտնում է «Փաստինֆո»-ն: 

Նրան այդ պաշտոնում այսուհետ կփոխարինի Նազարեթ Մնացականյանը, ով մինչեւ 2011 թվականի նոյեմբերը զբաղեցնում էր ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության պետի պաշտոնը։

Ժամանակին մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն՝ Նազարեթ Մնացականյանը, 4-րդ վարչության պետի տեղակալ Ալեքսանդր Բերոզովսկին և ԿՀԴՊԳՎ պետ Գագիկ Ավետիսյանը կասկածվում էին խոշոր չափի յուրացման մեջ:

Սա սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում միակ կադրային փոփոխությունը չէ: Հիշեցնենք, երեկ իր դիմումի համաձայն՝ զբաղեցրած պաշտոնից ազատվել էր նաեւ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանը:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ էլ այսօր Խաժակ Կարայանը նշանակվել է կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ: Մինչ այդ նա կադաստրի կոմիտեի նախագահի խորհրդականն էր:

Նախորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյան. Առաջին անգամ լրջագույն ապացույցներ են բերված այս իշխանության չարաշահումների մասին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Արգենտինա-Կոլումբիա. բժիշկները Մեսիին թույլ են տվել խաղալ’