‘Նախկին ռազմագերի Արսեն Խոջոյանը ենթարկվեց հերթական բժշկական հետազոտության’

734

Ադրբեջանական գերությունից վերադարձած Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը այսօր Հրազդանի բժշկական կենտրոնում դարձյալ ենթարկվել է համալիր բուժզննության: Նրան հետազոտել են թերապևտը, նյարդաբանը, ինչպես նաև Երևանից մեկնած վարակաբանն ու մաշկաբանը: ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության և քաղաքականության վարչության մասնագետները, Խոջոյանին հետազոտած բժիշկ-մասնագետների հետ քննարկելով և վերլուծելով բուժզննության արդյունքները՝ Արսեն Խոջոյանի առողջական վիճակը գնահատել են բավարար՝ դրական դինամիկայով:

Հաղթահարվել են թուլությունը, մեջքի ցավը, սակայն դեռևս պահպանված է փսորիազի տարրը մաշկի վրա, ինչի համար նշանակվել են դեղորայք և անհրաժեշտ քսուքներ, նշանակվել է նաև արևի դեմ պաշտպանվելու նպատակով քսուքներ: Բուժմասնագետները Արսեն Խոջոյանից վերցրել են արյան նմուշ, որի ուսումնասիրությունից հետո կպարզվի՝ Արսեն Խոջոյանն ունի բակտերիոլոգիական ու ինֆեկցիոն ախտանիշներ, թե ոչ: Հաշվի առնելով Արսեն Խոջոյանի հիվանդության պատմությունը, առողջական վիճակը` 15-օրյա ժամկետում նա դարձյալ կենթարկվի բուժզննության:

Անհրաժեշտության դեպքում բուժզննությունը կիրականացվի նաև ըստ կարիքի` ցանկացած ժամանակ:   

Նախորդ հոդվածը‘Նիգերիա – Արգենտինա. F խմբի առաջատարների պայքարը’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Գեւորգ Կոստանյանը դեռ տաք է ‘