‘Նախնական տվյալներով քվեարկությանը մասնակցել է ընտրողների 60.05 տոկոսը’

1119

ԿԸՀ-ն հրապարակել է նախագահական ընտրություններում քվեարկության մասնակցության թիվը՝ ժամը 20-ի դրությամբ: Ըստ այդմ, քվեարկությանը մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 60.05 տոկոսը՝ 1 մլն 518 հազար 407  մարդ: Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական տեղեկատվության, ընտրողների ընդհանուր թիվը 2մլն 528 հազար 465 է: Այս անգամ ամենաակտիվ մասնակցությունը «ցուցաբերել է» Արարատի մարզը՝ 58.76 տոկոս: Երեւանում ընտրություններին մասնակցել է 445 հազար 338 մարդ, կամ ընդհանուր թվի 54.0 տոկոսը:

Արագածոտնի մարզ՝ 63.60 տոկոս

Արմավիրի մարզ՝ 56.92 տոկոս

Գեղարքունիքի մարզ՝ 69.06 տոկոս

Լոռիի մարզ՝ 60.15 տոկոս

Կոտայքի մարզ՝ 59.15 տոկոս

Շիրակի մարզ՝ 57.92 տոկոս

Սյունիքի մարզ՝ 65.60 տոկոս

Վայոց Ձորի մարզ՝ 62.65 տոկոս

Տավուշի՝ 65.73 տոկոս

Նախորդ հոդվածը‘Քաղաքացիները և թեկնածուները քվեարկում են նախագահական ընտրություններին (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘ՀՔԱ Վանաձորի գրասենյակ. Ամենաքիչ մասնակցությունը եղել է Վանաձոր քաղաքում, իսկ ամենաշատը՝ Ստեփանավան քաղաքում’