‘Նախորդ գիշեր հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ’

1131

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր անցած գիշեր հայկական ստորաբաժանումները դիվերսիոն գործողություններ են իրականացրել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իրականությանը չի համապատասխանում, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մարտի 11-ին և լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 4000 կրակոց: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԼՂՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ առաջնագծում ստեղծված լարվածության ողջ պատասխանատվությունը ընկնում է ադրբեջանական կողմի վրա և անհետևանք չի մնա», — ասվում է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ: 

Նախորդ հոդվածը‘Նալբանդյան. Հայաստանը կարող է առավելագույնս օգտվել տարբեր ինտեգրացիոն ձևաչափերից’
Հաջորդ հոդվածը‘Նախկին օմբուդսմեն Ա. Հարությունյանի գրքի ամբողջական հատվածներ արտագրված են — «Ա1+» (տեսանյութ)’