‘«Նապոլին» 10 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկել Լուկակուին’

658

Իտալական «Նապոլին» ցանկանում է ձեռք բերել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուին, հաղորդում է gazzetta.it-ը։ «Նապոլին» ֆուտբոլիստին առաջարկել է տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ։ 26-ամյա խաղացողի տրանսֆերը գնահատվում է 70 միլիոն եվրո։

Լուկակուին ձեռք բերելու մտադրություն ունի նաեւ Միլանի «Ինտերը», որը հինգ տարվա պայմանագիր էր առաջարկել խաղացողին, տարեկան 7,5 միլիոն եվրո աշխատավարձով։

Ավարտված մրցաշրջանում Լուկակուն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մասնակցել է 45 հանդիպման, խփել 15 գոլ։

Նախորդ հոդվածը‘Երեկոյան կանձրեւի’
Հաջորդ հոդվածը‘Ժիրու. Չգիտեմ՝ կվերադառնա՞մ Ֆրանսիա, թե՞ ոչ’