Նառիշկին․ ԱՄՆ-ը «գաղութային վարչակազմ» է ձևավորում Ուկրաինայում

186

Ամերիկայի Միացյալ Նահանգները Ուկրաինայի «տոտալ վասալացման» ուղեգծի շրջանակներում անցել է այդ երկրում գաղութային վարչակարգի ձևավորմանը, որը կազմված կլինի Արևմուտքում կրթություն ստացած և ԱՄՆ շահերին ծառայող ուկրաինացիներից։

Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նառիշկինը, որի խոսքը մեջբերել է կազմակերպության մամուլի գրասենյակը։

Նառիշկինը նշել է, թե ԱՄՆ-ը Ուկրաինայի նախագահից պահանջել է «այս կամ այն պատրվակով ղեկավար պաշտոններից հեռացնել Սպիտակ տան վստահությունը կորցրած անձանց»։

 «Սև ցուցակում տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներ են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու թիմից,- նշել է արտաքին հետախուզության ղեկավարը։- Զելենսկուն հասկացրել են, որ հակառակ դեպքում կհրապարակեն նրա շրջապատի ներկայացուցիչների «խայտառակ» կոռուպցիոն դոսիեն։ Զելենսկին հասկանում է, որ ամերիկյան կոմպրոմատը ընդունակ է իրեն ոչնչացնել՝ որպես նախագահ։ Այդ պայմաններում նա կշարունակի պարել իր ամերիկացի տերերի դուդուկի տակ»։

Նախորդ հոդվածըԱԳՀ ղեկավար․ Մեր՝ իշխանության գալու դեպքում  հնարավոր է՝ Գերմանիան դուրս գա ԵՄ-ից
Հաջորդ հոդվածըՊետդումայում առաջարկել են ՔՕ-ում լրացում կատարել