ԱԳՀ ղեկավար․ Մեր՝ իշխանության գալու դեպքում  հնարավոր է՝ Գերմանիան դուրս գա ԵՄ-ից

231

Գերմանիան կարող է դուրս գալ Եվրամիությունից, եթե «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը իշխանության գա երկրում։

Այդ մասին Financial Times թերթին տված հարցազրույցում ասել է կուսակցության համանախագահ Ալիս Վայդելը։

«Դա օրինակ է Գերմանիայի համար, որ կարելի է նման ինքնուրույն որոշում ընդունել՝ ինչպես Մեծ Բրիտանիան արեց»,- նշել է նա։

Վայդելն ասել է, թե կպնդի, որ ԵՄ-ում բարեփոխումներ լինեն, ինչը թույլ կտա վերացնել «դեմոկրատիայի դեֆիցիտը» և սահմանափակել Եվրահանձնաժողովի լիազորությունները։ «Բայց եթե բարեփոխումենրն անհնար լինեն, եթե մեզ չհաջողվի վերկանգնել ԵՄ մասնակից երկրների ինքնիշխանությունը, մենք պետք է քաղաքացիներին թույլ տանք որոշում կայացնել, ինչպես դա արեց Մեծ Բրիտանիան»,- հայտարարել է Վայդելը։

ԱԳՀ կուսակցության համանախագահը նշել է, որ կուսակցությունը «կարող է հանրաքվե անցկացնել» ԵՄ-ից Գերմանիայի դուրս գալու կամ Dexit-ի (երկրի Deutschland անունից՝ Brexit-ի նմանությամբ) հարցով։

Նախորդ հոդվածըԲորելը Մերձավոր Արևելքում բացառապես «երկու պետությունների հիմքով» որոշման կողմնակից է
Հաջորդ հոդվածըՆառիշկին․ ԱՄՆ-ը «գաղութային վարչակազմ» է ձևավորում Ուկրաինայում