‘Նավալնուն 10 օրով ձերբակալել են՝ ի պաշտպանություն Գոլունովի ակցիային մասնակցելու համար’

1139

Մոսկվայի դատարանը 10 օրով ձերբակալել է ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնուն՝ ի պաշտպանություն «Մեդուզայի» լրագրող Իվան Գոլունովի հունիսի 12-ի երթին մասնակցելու համար:

Դատավորը դատարանում ընթերցել է ոստիկանության արձանագրությունը, որի համաձայն՝ Նավալնին մասնակցել է մի ակցիայի, որը խաթարել է մետրոյի, վերգետնյա տրանսպորտի աշխատանքը, խանգարել է Ռուսաստանի օրվան նվիրված միջոցառումների անցակացմանը:

Մինչդեռ Նավալնին հայտարարել է, որ ինքը ոչինչ էլ չի խախտել: «Նույնիսկ անցումները ես անցնում եմ կանաչ լույսի տակ՝ իմանալով, որ մոսկովյան ոստիկանությունը պաշտում է ինձ ձերբակալելը»,- հայտարարել է Նավալնին:

Ընդդիմադիր քաղաքական գործիչը նաև մեջբերել է երկրի նախագահի խոսքը: «Ես մեջբերում եմ,- չեք հավատա,- Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին. Գոլունովի գործը ոչ թե անօրինականություն է, այլ կամայականություն: Մի՞թե ես կարող էի մի կողմ քաշվել, երբ երկրում կամայականություն է տեղի ունեցել: Ես պարզապես քայլում էի՝ իմանալով, որ մոսկովյան ոստիկանությունը սիրում է ձերբակալել ինձ, ոչինչ չէի էլ վանկարկում»,- Նավալնու խոսքն է մեջբերել Интерфакс-ը:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Եվրոպան և Հարավային Ամերիկան դարի առևտրային գործարքն են կնքել’
Հաջորդ հոդվածը‘Լոնդոնի տներից մեկի բակում երկնքից դիակ է ընկել ու քիչ է մնացել՝ սպանի տանտիրոջը’