‘Լոնդոնի տներից մեկի բակում երկնքից դիակ է ընկել ու քիչ է մնացել՝ սպանի տանտիրոջը’

1294

Լոնդոնի Քլեփեմ շրջանում իր այգում հանգստացող տղամարդու վրա դիակ է ընկել թռչող ինքնաթիռից:

Հարևանը ոստիկանությանը պատմել է, որ ինքը թրմփոցի ձայն է լսել ու պատուհանից դուրս է նայել: Եվ տեսել է դիակը ու ներքին բակի պատերին «արյան հետքերը»: Դիակն ընկել է արևային լոգանք ընդունող տղամարդուց ընդամենը մեկ մետր հեռավորությամբ:

Տեղի ունեցածից ցնցված բնակիչները ոստիկանություն են կանչել: Ավելի ուշ պարզվել է, որ դիակը վայր է ընկել մայրաքաղաքի Հիթրոու օդանավակայան վայրէջքի հնացող Kenya Airways ավիաընկերության ինքնաթիռի շասսիի մեկուսախցից:

Սքոթլանդ-Յարդում ենթադրում են, որ վայր ընկնողը անտոմս ուղևոր է եղել: Նա հետը ուտելիք ու ջուր է վերցրել, որը հետագայում հայտնաբերվել է շասսիի մեկուսախցում, որտեղ թաքնվել է տղամարդը: Նրա ինքնությունը դեռ չի պարզվել:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Նավալնուն 10 օրով ձերբակալել են՝ ի պաշտպանություն Գոլունովի ակցիային մասնակցելու համար’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԳԱՏԷ. Իրանը գերազանցել է պայմանագրով թույլատրելի ուրանի պաշարների չափաքանակը’