‘Նավթի գների նվազումը վերջապես հասել է Հայաստան’

1429

Նավթի գների նվազումը վերջապես հասել է Հայաստան: ԱրմԻֆո-ի դիտարկման համաձայն, նոյեմբերի 6-ից 1լ բենզինի և դիզվառելիքի գները Հայաստանում նվազել են 10 դրամով: 1 լիտր «Սուպեր ԱԻ 98» ապրանքանիշի  բենզինի գինը կազմել է 500 դրամ, «Պրեմիում ԱԻ 95» ապրանքանիշի բենզինն էժանացել է մինչև 470 դրամ, «Ռեգուլյար ԱԻ 91»-ն արժե 450 դրամ, դիզելային վառելիքի 1 լիտրն արժե 450 դրամ, եվրադիզելը` 470 դրամ:

Սա գների նվազման արդեն երկրորդ փուլն է: Վերջին մի քանի ամսվա ընթացքում առաջին անգամ 1լ վառելիքի գները 10 դրամով նվազել էին հոկտեմբերի 15-ին:

Նավթամթերքի ողջ ծավալը Հայաստան ներկրվում է, հիմնականում, Ռուսաստանից ու Եվրոպայից: Ընդ որում այս տարի Ռուսաստանից նավթամթերքի մատակարարումներն ավելացել են, իսկ Եվրոպայից` նվազել:

Նախորդ հոդվածը‘Արծվիկ Մինասյան. Անհրաժեշտ է «Նաիրիտ» գործարանի վերագործարկման ծրագիր ‘
Հաջորդ հոդվածը‘«Եռյակը» հանդիպում է անցկացնում’