ՆԱՏՕ-ի երկրները պաշտոնապես Ֆինլանդիային և Շվեդիային դաշինք կհրավիրեն հունիսի 29-ին

283

Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի պատվիրակությունները Մադրիդում կայացած հանդիպումից հետո համաձայնագիր են կնքել՝ հաշվի առնելով Թուրքիայի պահանջներն անվտանգության ոլորտում, և հիմա Անկարան պատրաստ է պաշտպանել այդ երկրների մուտքը դաշինք։

Այնուամենայնիվ, ինչպես երեքշաբթի հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը, Մադրիդի գագաթնաժողովում խոսք կլինի միայն հրավերի մասին, իսկ դաշինք մտնելու բուն գործընթացը ժամանակ կպահանջի։

Սթոլթենբերգը նշել է, որ հանդիպմանը, որի ընթացքում ստորագրվել է հուշագիրը, մասնակցել են Թուրքիայի և Ֆինլանդիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Սաուլի Նիինիստյոն, ինչպես նաև Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը։ Սթոլթենբերգն ասել է, որ հյուսիսային երկրների առաջնորդները համաձայնել են փոխել օրենսդրությունը՝ Թուրքիայի ազգային անվտանգության նկատմամբ սպառնալիքը չեզոքացնելու նպատակով, մասնավորապես՝ արգելելու են Քրդստանի բանվորական կուսակցության գործունեությունը և Անկարայի հետ պայմանագիր են ստորագրելու ահաբեկչական գործունեության մեջ կասկածվողների արտահանձնման վերաբերյալ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՏիագու Սիլվա․ Հույս ունեմ, որ Նեյմարը կտեղափոխվի «Չելսի»
Հաջորդ հոդվածըԶելենսկին խոստացել է պատժել ռուսաստանյան ԶԼՄ-ներին